Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Տեր Պարգև Զեյնալյան. Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է

Տեր Պարգև Զեյնալյան. Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է
21.12.2020 | 23:48

Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը, որ այսօր հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և նրան դուրս էր հրավիրել եկեղեցուց, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ նրանից, որ եկեղեցի են գնացել Փաշինյանի կողմնակիցները և փորձել են իրեն դուրս հրավիրել եկեղեցուց, քահանան տեղյակ չէ՝ խուզարկել են իր տունը: Նա նշեց, որ հուղարկավորության է մասնակցել, նոր է վերջացել և հիմա գնում է եկեղեցի: «Ինձ հետ ոչինչ չի պատահել, հուղարկավորության էի, հիմա գնում եմ եկեղեցի»,- ասաց նա:


Փաշինյանի ձեռքը չսեղմելու և դուրս հրավիրելու մասին նա ասաց, որ դա անձնական խնդիր է: Ճշտող հարցին՝ նա դե՞մ է Փաշինյանի Սյունիք այցելելուն, Տեր Պարգևն արձագանքեց. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»:

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ